Մանկական ալերգեններ (30 անվանում)
28000 դրամ
Նկարագիր
Տվյալ կոմպլեքս հետազոտությունը նախատեսված է ալերգիայի կասկածի դեպքում երեխաների սքրինինգի համար: Յուրաքանչյուր ալերգեն հետազոտվում է առանձին: Ախտորոշման ընթացքում հայտնաբերվում է 30 ալերգենի նկատմամբ (այդ թվում՝ սննդային և շնչառական) օրգանիզմի բարձր զգայունությունը:
Երեխայի մոտ սննդային և շնչառական ալերգենների համար արյան հետազոտությունների այս խիստ զգայուն պրոֆիլը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ չափել արյան մեջ ալերգենների նկատմամբ սպեցիֆիկ հակամարմինների առկայությունը: 30 ալերգեններն են՝ Grass Mix, Birch Pollen, Mugwort pollen, D.pteronyssinus, D.Farinae, Cat epithelia, Dog epithelia, Horse epithelia, Cladosporium herbarum, Aspergillus fumigatus, Alternaria alternaria, Egg white, Egg Yolk, Cow's milk, Alpha-Lactalbumin, Beta-lactoglobulin, Casein, Bovine Serum Albumin, Codfish, Flour Mix, Rice, Soybean, Peanut, Hazelnut, Carrot, Potato, Apple, Cacao (Chocolate), Chicken meat, CCD/Bromelain.
Մեթոդ
Իմմունոբլոտ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-ActivatorM
Հետազոտության նախապայմանները
• նախընտրելի է նմուշառումից 4-5 ժամ առաջ չուտել
Իրականացման ժամանակացույց
Թեստը ընդունվում է բոլոր մասնաճյուղերում յուրաքանչյուր աշխատանքային օր, պատասխանը՝ 2 օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
28000 դրամ