Հիմնային ֆոսֆատազ
1500 դրամ
Նկարագիր
Հիմնային ֆոսֆատազը ֆերմենտների խումբ է, որը պարունակվում է օրգանիզմի գրեթե բոլոր հյուսվածքներում, առավելապես՝ լյարդում, ոսկորներում և ընկերքում: Բջիջներում ֆոսֆատազները մասնակցում են ֆոսֆորաթթվի մնացորդի՝ օրգանական միացություններից անջատման ռեակցիաներում:
Ընդհանուր հիմնային ֆոսֆատազի ակտիվությունը բարձրանում է մի շաք հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են լյարդի, ոսկորների, երիկամների և այլ օրգանների հյուսվածքների վնասման դեպքում: Հիմնային ֆոսֆատազի ակտիվությունը բարձրանում է հղիության ժամանակ, ինչպես նաև բարձր է երեխաների մոտ ոսկորների աճի շրջանում։
Մեթոդ
կինետիկ
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ