Ֆիբրոմաքս
75000 դրամ
Նկարագիր
Ֆիբրոմաքսը համապարփակ թեստ է, որն օգտագործվում է լյարդի բորբոքային փոփոխությունները, ստեատոզը և ֆիբրոզը գնահատելու համար` որպես բիոպսիայի այլընտրանք։ Ֆիբրոմաքսը 5 ցուցանիշների համալիր հետազոտություն է, որի հիմքում բուժառուի արյան հետազոտության արդյունքն է բոյի, քաշի, տարիքի և սեռի համադրությամբ։
1․ FibroTest, որը ախտորոշում է լյարդի ֆիբրոզը
2․ ActiTest, որը ախտորոշում է լյարդում ? գործընթացի ակտիվությունը
3․ Steato Test, ստեատոզ կամ լյարդի ճարպային ինֆիլտրացիա
4․ NashTest, նյութափոխանակության խանգարման բորբոքումներ
5․ AshTest, ալկոհոլային հիպոթեզ (Biopredictive)
Մեթոդ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3-4 աշխատանքային օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
75000 դրամ