Կալցիում ընդհանուր մեզում
1500 դրամ
Նկարագիր
Մեզի մեջ արտազատվող կալցիումի քանակը կախված է աղիներում դրա կլանումից, ոսկրային հյուսվածքի կողմից դրա կորստի ինտենսիվությունից, երիկամների ֆիլտրման արագությունից և կալցիումի իոնների կլանումից:
Մեզի միջոցով կալցիումի էքսկրեցիան կախված է նաև այլ միկրոէլեմենտների իոնների արտազատումից. մեզի մեջ կալցիումի քանակը սովորաբար համաչափ է դրանում նատրիումի պարունակությանը, սուլֆատ իոնները մեծացնում են մեզի մեջ կալցիումի արտազատումը: Մեզում կալցիումի որոշումն անհրաժեշտ է կալցիումի կլանման, ոսկրային ռեզորբցիայի (ներծծման) և երիկամների միջոցով կալցիումի էքսկրեցիայի միջև հավասարակշռությունը որոշելու համար:
Մեթոդ
ֆոտոմետրիկ
Կենսանմուշ
մեզ
Հետազոտության նախապայմանները
• նմուշառվում է 24 ժամվա մեզը ընդ որում՝ հավաքվում է նախապես HCL ավելացնելով ստերիլ տարայում, այնուհետև հավաքում մեզը՝ 1-ին օրվա առաջին մեզը բաց ենք թողնում, իսկ հաջորդ օրվա առաջին մեզն ավելացնում ենք ընդհանուրին, խառնում, դնում՝ սառնարան, տարայի վրա գրվում է ծավալը (մլ)
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ