Տոքսոպլազմ IgM
6000 դրամ
Նկարագիր
Տոքսոպլազմոզը մակաբուծային վարակիչ անտրոպոզոոնոզ հիվանդություն է, որն առաջացնում է Toxoplasma gondii-ն: Տոքսոպլազման ունի զարգացման երկար ցիկլ, որի հիմնական փուլերը տեղի են ունենում կենդանիների, թռչունների կամ մարդկանց օրգանիզմում։
Ներթափանցումը մարդու օրգանիզմ սովորաբար մնում է աննկատ: Փաստը հաստատվում է լաբորատոր ախտորոշման իրականացմամբ։ Քանի որ տոքսոպլազմայի կրելիությունը հատուկ նշանակություն ունի հղիության ժամանակ, չափազանց կարևոր է հղիության պլանավորման ժամանակահատվածում անցնել սքրինինգային հետազոտություն, որն արտացոլում է տոքսոպլազմայի նկատմամբ հակամարմինների առկայությունը:
Հենց հղիության ընթացքում այն կարող է անդառնալի փոփոխություններ առաջացնել պտղի օրգանների կառուցվածքում՝ հանգեցնելով արատների և հղիության կորստի։ Հետազոտությունը ներառում է տոքսոպլազմայի նկատմամբ M և G դասի հակամարմինների որոշում։ Ի պատասխան մակաբույծի ներմուծման՝ օրգանիզմը սկսում է արտադրել M դասի հակամարմիններ, որոնք արյան մեջ հայտնվում են մոտ 2 շաբաթ անց և պահպանվում են մինչև 8-10 շաբաթ։ Հենց այս իմունոգոլոբուլիններն են արտացոլում վարակի սուր փուլը կամ առաջնային վարակը։ Ամեն դեպքում, IgM հակամարմիններ հայտնաբերելու դեպքում, կարելի է խոսել այն մասին, որ մարդը վարակված է տոքսոպլազմոզով։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ