Բրուցելա IgM
6000 դրամ
Նկարագիր
Անալիզը թույլ է տալիս հայտնաբերել բրուցելյոզի հարուցիչի նկատմամբ սպեցիֆիկ IgM հակամարմիններ, որոնք ծառայում են որպես հիվանդության վաղ փուլի մարկեր։ Արյան շիճուկում Brucelle-ի նկատմամբ IgM հակամարմինների որոշումը վկայում է վարակի սուր փուլի մասին: Բրուցելյոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է։
Բրուցելան դրսևորվում է ոսկորների, մարսողական համակարգի, աչքերի, ավշային, միզասեռական, նյարդային և սրտանոթային համակարգերի վնասվածքներով: Այն առաջանում է բրուցելայից, որը հիվանդ կենդանուց մարդուն է փոխանցվում վնասված մաշկի միջոցով: Վարակումը տեղի է ունենում նաև սննդի միջոցով և օդակաթիլային ճանապարհով:
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ