Կարմրուկ IgG
6000 դրամ
Նկարագիր
Կարմրուկը վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Արյան տվյալ անալիզն օգտագործվում է կարմրուկի վիրուսի նկատմամբ հակամարմինների (IgG) մակարդակը որոշելու համար: Կարմրուկի վիրուսի նկատմամբ IgG հակամարմինները հայտնվում են վարակվելուց 2 շաբաթ անց և պահպանվում են երկար ժամանակ՝ ապահովելով կայուն իմունիտետ: Ժամանակակից լաբորատոր ախտորոշումը հնարավորություն է տալիս արյան մեջ հայտնաբերել պաշտպանիչ IgG հակամարմիններ, որոնք վկայում են նախկինում տարած հիվանդության կամ հաջող պատվաստման մասին։
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն (Clot-activatorM)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ