T4 ընդհանուր
6000 դրամ
Նկարագիր
Թիրոքսինը (T4 ընդհանուր) տրիյոդոթիրոնինի (T3) պրոհորմոն է, որն արտադրվում է վահանաձև գեղձում: Կենսաբանական ակտիվությունը մոտավորապես 5 անգամ պակաս է T3-ից: Արագացնում է հիմնական նյութափոխանակությունը և պերիֆերիկ հյուսվածքների կողմից թթվածնի սպառումը: Բարձրացնում է ջերմարտադրությունը: Հանդիսանում է հիմնական թեստ, որը նշանակվում է վահանաձև գեղձի գործառույթները հետազոտելու համար։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• բացառել ծխախոտի օգտագործումը 1-2 ժամ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• համաձայնեցնել նշանակող բժիշկի հետ՝ վահանաձև գեղձի հորմոնը հանձնելուց առաջ ընդունել, թե ոչ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00-ը հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ