Е դասի իմունոգլոբուլիններ (IgЕ)
6000 դրամ
Նկարագիր
Իմունոգլոբուլինները պաշտպանիչ սպիտակուցներ են, որոնք արտադրվում են իմուն համակարգի կողմից: Նրանց օգնությամբ օրգանիզմը պաշտպանվում է արտաքին ներխուժումներից, օրինակ՝ բակտերիաներից, մակաբույծներից, վիրուսներից և ալերգեններից: Е դասի իմունոգլոբուլինները (հակամարմինները) բարդ սպիտակուցային մոլեկուլներ են, որոնք մասնակցում են ալերգիկ ռեակցիաների զարգացման մեջ (բրոնխիալ ասթմա, ռինիտ, եղնջացան, ատոպիկ դերմատիտ) և ապահովում են հակամակաբուծային պաշտպանություն: Նորմայում նրանց քանակությունը արյան մեջ ցածր է:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ