СА 15-3 օնկոմարկեր
7500 դրամ
Նկարագիր
CA 15-3 օնկոմարկերը բարձր մոլեկուլային քաշի մուցինային տիպի գլիկոպրոտեին է, որն արտադրվում է նորմալ կրծքագեղձի բջիջների կողմից: CA 15-3 թեստը չունի բավարար զգայունություն և սպեցիֆիկություն կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլի ախտորոշման համար, սակայն այն թույլ է տալիս վերահսկել հիվանդության ընթացքը և ռեցիդիվների առաջացումը:
CA 15-3-ի բարձր կոնցենտրացիան միշտ չէ, որ վկայում է կրծքագեղձի քաղցկեղի մասին, երբեմն նորմայի գերազանցումը տեղի է ունենում այլ տեղակայման ուռուցքների, կաթնագեղձերի բարորակ գոյացությունների, հեպատիտի և լյարդի ցիռոզի, առողջ կանանց մոտ հղիության ընթացքում:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ