Կրեատինին+GFR
1500 դրամ
Նկարագիր
Կրեատինինը սպիտակուցային փոխանակության վերջնական արդյունքներից է: Ձևավորվում է կրեատինֆոսֆատային ռեակցիայի արդյունքում մկաններում և օրգանիզմից հեռացվում է երիկամներով, երիկամների աշխատանքից մեզի հետ։ Արյան մեջ կրեատինինի պարունակությունը կախված է սեռից, տարիքից, մկանային զանգվածից:
Տղամարդկանց մոտ կոնցենտրացիան նկատելիորեն ավելի բարձր է, քան կանանց մոտ. տարեցների մոտ կրեատինինի սինթեզը նվազում է։ Կրեատինինի մակարդակը արտացոլում է երիկամների ֆիլտրման վիճակը, նրա վատթարացման ժամանակ կրեատինինի մակարդակը բարձրանում է: Թույլ է տալիս դատել երիկամային անբավարարության աստիճանի մասին:
Այս թեստը նշանակվում է նաև հեմոդիալիզի պրոցեդուրայից առաջ և հետո, և թույլ է տալիս բժշկին տեսնել, թե որքանով է արդյունավետ եղել ընթացքը:
Անալիզի հաճախականությունը որոշվում է բժշկի կողմից՝ կախված հիվանդի առողջական վիճակից և բուժման անհատական առանձնահատկություններից: Շիճուկում կրեատինինի մակարդակի հիման վրա հնարավոր է որոշել գլոմերուլային ֆիլտրման արագությունը (GFR), ինչը կարևոր է գլոմերուլոնեֆրիտի, երիկամային անբավարարության և երիկամների սկլերոտիկ փոփոխությունների ախտորոշման համար: Ինչպես նաև, գլոմերուլային ֆիլտրման արագությունը (GFR) երիկամների ֆունկցիոնալ վիճակի ամենաճշգրիտ մարկերներից մեկն է:
Մեթոդ
կինետիկ կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Մ․Հերացի և Հր․ Քոչար մասնաճյուղերում KT-ի համար հանձնած կերատինինի պատասխանը տրամադրվում է 1 ժամից
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ