Ազատ տեստոստերոնի Ինդեքս
13000 դրամ
Նկարագիր
Ազատ տեստոստերոնի ինդեքսը ցուցանիշ է, որի հաշվարկման համար կիրառվում են 2 նյութերի՝ ընդհանուր տեստոստերոնի և սեռական հորմոնները կապող գլոբուլինի համատեղ արյան անալիզի արդյունքները: Ազատ տեստոստերոնի ինդեքսը ընդհանուր տեստոստերոնի և սեռական հորմոնները կապող գլոբուլինի մոլային կոնցենտրացիան է՝ արտահայտված տոկոսներով:
Այս հաշվարկված ցուցանիշը թույլ է տալիս գնահատել արյան մեջ ազատ (ակտիվ, կենսաբանորեն մատչելի) տեստոստերոնի կոնցենտրացիան: Ազատ տեստոստերոնի ինդեքսը տղամարդկանց և կանանց անդրոգեն կարգավիճակի տեղեկատվական մարկեր է: Ազատ տեստոստերոնի ինդեքսի, ընդհանուր տեստոստերոնի և սեռական հորմոն կապող գլոբուլինի համապարփակ հետազոտությունը ներառվում է հետազոտությունների ռեպրոդուկտիվ պանելի մեջ:
Մեթոդ
Հաշվարկային
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
13000 դրամ