Լամբլիա IgA
6000 դրամ
Նկարագիր
Աղիքային լամբլիան (Giardia Lamblia) մակաբույծ է, որը հանդիսանում է լյամբլիոզի հարուցիչը: Տվյալ թեստը նախատեսված է երակային արյան մեջ աղիքային լամբլիայի նկատմամբ IgA դասի իմունոգլոբուլինների հայտնաբերման համար: IgA հակամարմինները հայտնաբերվում են վարակվելուց հետո 10-14 օրվա ընթացքում, այնուհետև 2 շաբաթ անց դրանց մակարդակը զգալիորեն նվազում է։
Հետևաբար, IgA հակամարմիններն օգնում են բացահայտել լյամբլիոզի ամենասուր փուլը, որը կարող է շատ դժվար լինել ախտորոշել այլ մեթոդների միջոցով:
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն (Clot-activatorM)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ