Կալիում
1500 դրամ
Նկարագիր
Իոնիզացված կալիումը մասնակցում է բջջի էլեկտրական թաղանթային պոտենցիալի ապահովմանը: Այն կարգավորում է ներբջջային օսմոտիկ ճնշումը, խթանում գլիկոլիզի ֆերմենտների ակտիվությունը, մասնակցում սպիտակուցների և գլիկոգենի նյութափոխանակությանը: Կալիումն օժտված է նաև իմունոմոդուլյատոր ակտիվությամբ։
Մեթոդ
իոնոսելեկտիվ էլեկտրոդ
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ