Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

ՄԻԱՎ (HIV)

6000 դրամ

Նկարագիր

ՄԻԱՎ-ը (մարդու իմունային անբավարարության վիրուսը) ռետրովիրուս է, որն առաջացնում է վարակիչ հիվանդություն՝ ՄԻԱՎ վարակ: Այն ախտահարում է մարդու իմունային համակարգը, ոչնչացնում է իմունիտետի բջիջները (հիմնականում վարակների հանդեպ իմունային համակարգի համար պատասխան տվող լիմֆոցիտները), որոնք օգնում են օրգանիզմին հաղթահարել ախտածին միկրոօրգանիզմներին: ՄԻԱՎ-ի ՌՆԹ-ն ՄԻԱՎ վարակի վաղ մարկեր է և արյան մեջ հայտնաբերվում է ավելի վաղ, քան մյուս մարկերները:

Մարդու իմունային անբավարարության վիրուսը ախտորոշելու համար օգտագործվում է չորրորդ սերնդի կոմբինացված թեստային համակարգ, որն ի վիճակի է հայտնաբերել ՄԻԱՎ վարակը վիրուսի արյուն մտնելուց հետո 2 շաբաթվա ընթացքում, մինչդեռ առաջին սերնդի թեստային համակարգերը դա անում են վարակվելուց միայն 6-12 շաբաթ անց: Բացի այդ, այս անալիզն արյան մեջ հայտնաբերում է ՄԻԱՎ-ի հակամարմինները (օգտագործելով հակածին-հակամարմին ռեակցիաները): Անալիզն օգտագործվում է ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման համար, ինչը թույլ է տալիս կանխել վիրուսի հետագա փոխանցումն այլ մարդկանց, ինչպես նաև ժամանակին սկսել հակառետրովիրուսային թերապիա և այն ​​հիվանդությունների բուժում, որոնք նպաստում են ՄԻԱՎ վարակի առաջընթացին:
 

Մեթոդ

ԻՔԼԱ (ICLA)

Կենսանմուշ

Երակային արյուն (Clot-Activator)

Հետազոտության նախապայմանները

• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

6000 դրամ