Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

Կալցիում ընդհանուր

1500 դրամ

Նկարագիր

Արյան շիճուկում ընդհանուր կալցիումը (Ca) օրգանիզմի բնականոն գործունեության համար ամենակարևոր հանքանյութերից մեկն է: Արյան մեջ շրջանառվում է մակրոէլեմենտի ընդհանուր քանակից 1%-ից պակասը, նրա հիմնական մասը պարունակվում է ոսկրային հյուսվածքում: Արյան մեջ այն պարունակվում է իոնիզացված տեսքով և սպիտակուցների կամ անիոնների միացություններում: Օրգանիզմի կողմից կալցիումի ամենօրյա կորուստը ֆիզիոլոգիական գործընթաց է: Այն արտազատվում է մեզի հետ՝ երիկամներով զտվելուց հետո։

Տվյալ հետազոտության ընթացքում որոշվում է մակրոէլեմենտի քանակությունն արյան մեջ: Սակայն արդյունքից ելնելով հնարավոր չէ գնահատել, թե որքան Ca է պարունակվում ոսկրային հյուսվածքում: Հետազոտության արդյունքներն օգտագործվում են նյարդային և ոսկրային համակարգի, սրտի, երիկամների մի շարք հիվանդությունների ախտորոշման ընթացքում: Ինչպես նաև տվյալ հետազոտությունը թույլ է տալիս նախնական գնահատել կալցիումային նյութափոխանակությունը: Կալցիումի արյան անալիզը կարող է ներառվել պլանային պրոֆիլակտիկ հետազոտության ծրագրի մեջ:

Մեթոդ

ֆոտոմետրիկ

Կենսանմուշ

Երակային արյուն (Clot-Activator)

Հետազոտության նախապայմանները

• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

1500 դրամ