Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

Կալպրոտեկտին ֆեկալ քանակական

15000 դրամ

Նկարագիր

Կղանքի մեջ կալպրոտեկտինի քանակի որոշումը թեստ է, որը թույլ է տալիս ախտորոշել աղիների բորբոքային հիվանդությունները:

Կալպրոտեկտինը աղիների բորբոքային հիվանդությունների (խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն) ամենաինֆորմատիվ լաբորատոր ցուցանիշն է: Կալպրոտեկտինը արտադրվում է աղիների լորձաթաղանթի նեյտրոֆիլների կողմից: Տվյալ թեստն օգտագործվում է աղիների բորբոքային և ոչ բորբոքային հիվանդությունների դիֆերենցիալ ախտորոշման համար։

Անալիզն իրականացվում է կղանքում կալպրոտեկտինի քանակի որոշման նպատակով։ Կալպրոտեկտինի բարձր ցուցանիշը վկայում է աղիներում բորբոքային պրոցեսների, ուռուցքի, խոցի, պոլիպների, կրոնի հիվանդության և այլ հիվանդությունների առկայության մասին։ Կալպրոտեկտինի առկայությունը կղանքում նեյտրոֆիլների միգրացիայի հետևանք է ստամոքս-աղիքային հյուսվածքի մեջ բորբոքային պրոցեսի պատճառով։

Մեթոդ

ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)

Կենսանմուշ

Կղանք

Հետազոտության նախապայմանները

• առանց մոմիկի և անտիսեպտիկների, լուծողականի կիրառման՝ ստերիլ տարայի գդալիկով վերցնել ամենավերին հատվածներից 1-5 լոբու հատիկի չափով նմուշ և տեղադրել տարայում
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ քան 2 ժամվա ընթացքում կամ կամ պահպանել սառնարանում՝ 4-6 ժ

Իրականացման ժամանակացույց

Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

15000 դրամ