Էլաստազ պանկրեատիկ
14000 դրամ
Նկարագիր
Պանկրեատիկ էլաստազի չափումը ենթաստամոքսային գեղձի գործառույթը գնահատելու պարզ, ոչ ինվազիվ միջոց է և կարող է օգնել ախտորոշել ենթաստամոքսային գեղձի էկզոկրին անբավարարությունը:
Պանկրեատիկ էլաստազը հատուկ սպիտակուց է, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից: Այն արտազատվում է տասներկումատնյա աղիքի մեջ, որտեղ մասնակցում է մարսողության գործընթացին։ Այս սպիտակուցի պակասն առաջացնում է մի շարք ֆիզիոլոգիական խանգարումներ։
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
Կղանք
Հետազոտության նախապայմանները
• առանց մոմիկի և անտիսեպտիկների, լուծողականի կիրառման՝ ստերիլ տարայի գդալիկով վերցնել ամենավերին հատվածներից 1-5 լոբու հատիկի չափով նմուշ և տեղադրել տարայում
• լաբորատորիա հասցնել ոչ ուշ քան 2 ժամվա ընթացքում կամ պահպանել սառնարանում՝ 4-6 ժ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
14000 դրամ