Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

Թիրեոտրոպ հորմոն TSH

6000 դրամ

Նկարագիր

TSH-ը հիպոֆիզի առաջային բլթի հորմոն է, որը կարգավորում է T3 և T4 սեկրեցիան և խթանում է վահանաձև գեղձի ֆոլիկուլների զարգացումը: TSH-ի որոշումը վահանաձև գեղձի ֆունկցիան գնահատելու հիմնական թեստ է: Թիրեոտրոպ հորմոնը առավել զգայուն հորմոն է, որի մակարդակը վահանագեղձի խանգարումների դեպքում փոփոխվում է ավելի շուտ, քան մյուսները, այդ պատճառով ԹՏՀ արյան անալիզը պարտադիր մտնում է վահանագեղձի գործառույթի ցանկացած լաբորատոր հետազոտության մեջ: Թիրեոտրոպ հորմոնը (Թիրոետրոպին, TSH) սինթեզվում է հիպոֆիզի կողմից: Այս հորմոնն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար, քանի որ կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքը։

TSH-ը պատասխանատու է վահանաձև գեղձի հորմոնների մշտական ​​մակարդակի պահպանման համար: Եթե նրանց մակարդակը դառնում է չափազանց ցածր, հիպոթալամուսն ազատում է TSH-ի սինթեզը ակտիվացնող հորմոնը: Վահանաձև գեղձի հորմոնի մակարդակի շեղումը նորմայից ամենից հաճախ վկայում է վահանաձև գեղձի ֆունկցիայի կարգավորման խանգարումների մասին, սակայն դրանց պատճառները ճշգրիտ որոշելու համար շատ դեպքերում անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ: TSH-ի արդյունքների հիման վրա նորածինների մոտ ախտորոշվում է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում, իսկ կանանց մոտ՝ անպտղություն։ Անալիզը նշանակվում է նաև որոշակի պարբերականությամբ՝ բուժման առաջընթացը վերահսկելու համար:

Արյան մեջ TSH-ի ցուցանիշը ավելի բարձր է գիշերը ժամը 02։00-04։00-ի հատվածում, իսկ առավոտյան այն մի փոքր նվազում է։ Ժամը 17։00-19։00 մինիմումի է հասնում։ Եթե գիշերը ավելի ակտիվ կենսակերպով են ապրում, նորմալ ռիթմը խանգարվում է, TSH -ը կարող է և բարձր, և ցածր ցուցանիշ ունենալ օրգանիզմում։ TSH-ը նաև ցածր ցուցանիշ է գրանցում հղիության, հիվանդությունների ժամանակ, իսկ լավացման շրջանում բարձրանում է։

Մեթոդ

ԻՔԼԱ (ICLA)

Կենսանմուշ

Երակային արյուն Clot-Activator

Հետազոտության նախապայմանները

• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• բացառել ծխախոտի օգտագործումը 1-2 ժամ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։

14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

6000 դրամ