Իմ զամբյուղը

Ձեր զամբյուղը դատարկ է

Գրանցվել

  • ք․ ԵՐԵՎԱՆ, Հրաչյա Քոչար 7/3
  • ք․ ԻՋԵՎԱՆ, Երևանյան 12
  • ք․ ԿԱՊԱՆ, Լեռնագործների 5ա/4/4
  • ք․ ԳՅՈւՄՐԻ, Գարեգին Նժդեհ 7/33
  • ք․ ՎԱՆԱՁՈՐ, Տիգրան Մեծ 26
  • ք․ ՄԱՐՏՈւՆԻ, Նարեկացի 6
  • ք․ ԳԱՎԱՌ, Ազատության 14-30
  • ք․ ՀՐԱԶԴԱՆ, Զորավար Անդրանիկ 109
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Փավստոս Բուզանդ 53-55
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մխիթար Հերացի 5
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Մանթաշյան 26
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Գայի պողոտա 19/27
  • ք․ ԵՐԵՎԱՆ, Կոմիտաս 44
  • Ք․ Երևան, Հ․ Մարգարյան 17

Գրանցվել
Գրեք ձեր Անունը
Հեռ․՝

Տեստոստերոն

6000 դրամ

Նկարագիր

Տեստոստերոնը հիմնական արական հորմոնն է (անդրոգեն): Սինթեզվում է տղամարդկանց ամորձիներում խոլեստերինից, կանանց մոտ՝ ձվարաններում և մակերիկամների կեղևում: Տեստոստերոնն ապահովում է առաջնային և երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը և սեռական օրգանների զարգացումը, կարգավորում է սպերմատոգենեզը տղամարդկանց մոտ, երկու սեռերի լիբիդոն և սեռական վարքագիծը կախված են նրա մակարդակից։

Տեստոստերոնի սինթեզը և սեկրեցիան կարգավորվում են հիպոֆիզային գեղձի գոնադոտրոպ հորմոններով։ Տեստոստերոնի կոնցենտրացիան փոխվում է՝ կախված օրվա ժամից: Առավոտյան այն առավելագույնն է, իսկ օրվա ընթացքում հորմոնի կոնցենտրացիան աստիճանաբար նվազում է։ Տարիքի հետ տեստոստերոնի սինթեզը նվազում է։ Սա բնական գործընթաց է։ Տարբեր տարիքային կատեգորիաների համար սահմանված են այս հորմոնի իրենց չափանիշները: Հետազոտության արդյունքները մեկնաբանելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդի տարիքը և սեռը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ։
 

Մեթոդ

ԻՔԼԱ (ICLA)

Կենսանմուշ

Երակային արյուն Clot-Activator

Հետազոտության նախապայմանները

• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել

Իրականացման ժամանակացույց

Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։

14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։

* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի

6000 դրամ