Ինտերլեյկին-6 (IL-6)
12000 դրամ
Նկարագիր
Ինտերլեյկին-6 (IL-6) սպիտակուց է, պրոբորբոքային ցիտոկին, որն ազդում է օրգանիզմի բազմաթիվ օրգան համակարգերի վրա՝ արյան, լյարդի, իմունային և էնդոկրին համակարգերի, նյութափոխանակության: Ինտերլեյկին 6-ն օգնում է կարգավորել իմունային ռեակցիաները՝ դարձնելով IL-6 թեստը որպես իմունային համակարգի ակտիվացման մարկեր: Ինտերլեյկին 6 թեստը չափում է արյան մեջ IL-6-ի քանակը: Ինտերլեյկին-6-ը պատկանում է մոլեկուլների մեծ խմբի, որոնք կոչվում են ցիտոկիններ:
Ցիտոկինները մեծ դեր են խաղում օրգանիզմում և հատկապես իմունային համակարգում՝ օգնելով ուղղորդել օրգանիզմի իմունային արձագանքը: IL-6-ը ազդում է տարբեր բջիջների և հյուսվածքների վրա: Ինտերլեյկին 6-ը խթանում է սուր փուլի սպիտակուցների արտադրությունը: Ինտերլեյկին-6 (IL-6) հետազոտությունը կարող է օգտագործվել տարբեր բորբոքային, աուտոիմուն և քաղցկեղային հիվանդությունների (օրինակ՝ գայլախտ կամ ռևմատոիդ արթրիտ) կամ վարակիչ հիվանդությունների դեպքում հիվանդի իմունային կարգավիճակը գնահատելու համար:
Այն կարող է օգտագործվել նաև շաքարային դիաբետի կամ սրտանոթային հիվանդությունների գնահատման դեպքում։ Ինտերլեյկին 6-ի մակարդակի բարձրացում է նկատվում ալերգիայով և բրոնխիալ ասթմայով և ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների մոտ:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• Թեստը նախապայմաններ չի պահանջում
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
12000 դրամ