Հասարակ հերպես 1-2 վիրուսի IgG (Herpes simplex I, II)
6000 դրամ
Նկարագիր
Արյան տվյալ անալիզով որոշվում է Herpes simplex I, II տիպերի նկատմամբ IgG հակամարմինները։ Ամենից հաճախ հերպեսի II տիպի վիրուսը կապված է սեռական օրգանների դրսևորումների հետ, I տիպի հերպեսը տեղայնացված է բերանի շուրջ և բերանի խոռոչում: Հերպեսի վիրուսով վարակվելիս լիմֆոցիտները պաշտպանիչ հակամարմիններ են արտադրում։ IgG-ն ի հայտ է գալիս վարակվելուց 2-3 շաբաթ անց, դրանց մակարդակը հիվանդության ժամանակ աստիճանաբար բարձրանում է (առավելագույնը որոշվում է երկրորդ ամսում), ապա աստիճանաբար նվազում է։
Մեթոդ
ԻՖԱ (իմունաֆերմենտային անալիզ)
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ