Հեպատիտ С հակամարմիններ (Anti-HCV IgM+IgG)
6000 դրամ
Նկարագիր
Anti-HCV-ն IgM և IgG դասերի հեպատիտ C վիրուսի սպիտակուցների նկատմամբ սպեցիֆիկ իմունոգոլոբուլիններ են, ոոոնք վկայում են հնարավոր վարակման կամ նախկինում տարած վարակի մասին: Հեպատիտ C վիրուսի սպիտակուցների նկատմամբ IgM և IgG դասերի սպեցիֆիկ իմունոգոլոբուլինների հետազոտությունը HCVAg-ի առկայության դեպքում ցույց կտա, թե վարակի ո՞ր փուլն է: Սուր փուլում և երբ հարուցիչը վերաակտիվանում է, գերակշռում են M հակամարմինները, իսկ քրոնիկական վարակների և ամբողջական վերականգնման դեպքում՝ G հակամարմինները։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ