Մագնեզիում
1500 դրամ
Նկարագիր
Մագնեզիումը մակրոտարր է, որը կարևոր դեր է խաղում մարդու օրգանիզմի կենսագործունեության համար։ Այն մասնակցում է մկանային և նյարդային համակարգերի բնականոն գործունեությանը և հանդիսանում է մոտ հարյուր ֆերմենտների կոֆակտոր: Մասնակցում է էներգափոխանակության, ԴՆԹ-ի ռեպլիկացիայի և տրանսկրիպցիայի, բջջային թաղանթների կայունացման և իոնային փոխադրման ռեակցիաներին։
Հղիության ընթացքում մագնեզիումի մակարդակի որոշումն էական դեր է խաղում, քանի որ հղի կնոջ օրգանիզմի անբավարար հագեցվածությունը մագնեզիումի իոններով կարող է հանգեցնել հղի կնոջ նյարդային համակարգի անկայունության, իսկ մագնեզիումի խիստ անբավարարությունը հանգեցնում է տոքսիկոզի, գեստոզի, պրեէկլամպսիայի և էկլամպսիայի ռիսկի բարձրացման: Մակրոտարրերի մակարդակը պահպանվում է ստամոքս-աղիքային տրակտում դրա կլանման և երիկամների կողմից արտազատման գործընթացը կարգավորելու միջոցով։ Մագնեզիումի արյան անալիզը նշանակվում է բնորոշ ախտանիշների առկայության դեպքում, ինչպես նաև կալցիումի քանակի էական խանգարումների դեպքում: Մագնեզիումի արդյունքների հիման վրա կարելի է դատել նաև շաքարային դիաբետի և երիկամների պաթոլոգիաների ծանրության մասին, ախտորոշել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները և բացահայտել ֆոսֆորի, կալիումի և կալցիումի անբավարարության պատճառը:
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ