Միզանյութ
1500 դրամ
Նկարագիր
Միզանյութը սպիտակուցների և ամինաթթուների նյութափոխանակության վերջնական արդյունքն է: Սինթեզվում է լյարդում ամինաթթուներից և ազատորեն զտվում է երիկամներում:
Արյան մեջ միզանյութի մակարդակը կախված է սնման բնույթից, լյարդի սինթետիկ և երիկամների արտազատող ֆունկցիայից։ Նրա հետ օրգանիզմից դուրս է բերվում միզանյութի ազոտը։
Որոշ դեպքերում օրգանիզմում կարող են կուտակվել ազոտ պարունակող միացություններ, այդ թվում՝ միզանյութ։ Պաթոլոգիական վիճակը, որը զարգանում է, կոչվում է ուրեմիա: Միզանյութի ձևավորումը տեղի է ունենում լյարդում, որից այն արյան միջոցով տեղափոխվում է երիկամներ։ Այնուհետև միզանյութը զտվում և հեռացվում է օրգանիզմից: Միզանյութն անընդհատ արտազատվում է օրգանիզմից, նորմայում արյան մեջ այս միացության մշտական կոնցենտրացիան պահպանվում է: Անալիզը հաճախ նշանակվում է այլ լաբորատոր թեստերի հետ միասին՝ տարբեր հիվանդությունների դեպքում երիկամների ֆունկցիան գնահատելու համար:
Մեթոդ
կինետիկ, ֆոտոմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ