Երկաթ
1500 դրամ
Նկարագիր
Երկաթն օրգանիզմի ամենակարևոր միկրոտարրերից մեկն է։ Երկաթն օգտագործվում է էրիթրոցիտների ձևավորման մեջ և մտնում է մի շարք սպիտակուցների և ֆերմենտների բաղադրության մեջ: Այս թեստի ընթացքում որոշվում է արյան մեջ երկաթի քանակությունը, որը շրջանառվում է արյան հոսքում՝ սպիտակուցային միացության բաղադրության մեջ: Թեստը նշանակվում է նաև անեմիայի պատճառը պարզելու համար:
Մեթոդ
կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ