Հակա-բետա-2-գլիկոպրոտեին IgM
7500 դրամ
Նկարագիր
β2-գլիկոպրոտեինը սպիտակուց է, որն ունի ընդգծված հակամակարդիչ ակտիվություն: Այս հետազոտությունը նախատեսված է արյան շիճուկում β2-գլիկոպրոտեինի (IgM) հակամարմինների քանակական որոշման համար և օգտագործվում է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշման և/կամ համակարգային կարմիր գայլախտով հիվանդների թրոմբոտիկ ռիսկի գնահատման համար:
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ