Տեստոստերոն թքում
8000 դրամ
Նկարագիր
Թքի մեջ տեստոստերոնի մակարդակը կարող է օգտագործվել որպես օպտիմալ մարկեր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց և երեխաների օրգանիզմի անդրոգեն կարգավիճակը ախտորոշելու համար: Հետազոտության նպատակն է քանակականացնել տեստոստերոնի ազատ ֆրակցիայի մակարդակը թքում և առաջարկվում է որպես կենսաբանորեն ակտիվ հորմոնը որոշելու միջոց:
Արյան մեջ շրջանառվող տեստոստերոնի մեծ մասը կապված է սպիտակուցների հետ՝ մոտ 60% սեռական հորմոնները կապող գլոբուլինի (SHBG) հետ, մնացած մասը (բացի 2-3 %)՝ ոչ կովալենտորեն կապված է ալբումինի հետ: Կենսաբանական ակտիվությամբ օժտված են ազատ և ալբումինի հետ կապված տեստոստերոնը: Թքում տեստոստերոնի կոնցենտրացիան լավ կոռելացվում է արյան մեջ տեստոստերոնի ազատ ֆրակցիայի հետ:
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
թուք (Saliva tubes)
Հետազոտության նախապայմանները
• հանձնելուց 30ր առաջ չուտել, չխմել, չլվանալ ատամները, ծամոն չծամել
• հանձնելուց 5 ր առաջ բերանը ողողել սառը ջրով
• թուքը հավաքել 2 էպենդորֆում
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
8000 դրամ