Լյուտեինացնող հորմոն (LH)
6000 դրամ
Նկարագիր
Լյուտեինացնող հորմոնը (LH) գոնադոտրոպ հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի առաջնային բլթի բջիջների կողմից: LH-ի ազդեցությամբ տեղի է ունենում սեռական հորմոնների՝ էստրոգենների (էստրոն, էստրադիոլ), պրոգեստերոնի, տեստոստերոնի սինթեզ։
Կանանց մոտ ցիկլի կեսում LH-ի գագաթնակետը հանգեցնում է օվուլյացիայի և դեղին մարմնի զարգացման, որն անհրաժեշտ է հղիության պահպանման համար: LH-ը կարևոր է դաշտանային ցիկլի անկանոնությունների և/կամ անպտղության հետ կապված պայմանների ախտորոշման համար: Սովորաբար նշանակվում է FSH-ի և այլ հորմոնների հետ համատեղ: Տարբեր պաթոլոգիաների դեպքում հորմոնի կոնցենտրացիան կարող է աճել կամ նվազել:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժիշկի հետ համաձայնեցնել` դաշտանային ցիլկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ