Հակա-օվարիալ հակամարմիններ
10000 դրամ
Նկարագիր
Այս հետազոտությունը հայտնաբերում է արյան շիճուկում հակա-օվարիալ հակամարմինների մակարդակը: Հակա-օվարիալ հակամարմինները հակամարմինների հետերոգեն խումբ է, որի ազդեցությունն ուղղված է սեփական օրգանիզմի ձվարանների բջիջների նկատմամբ: Նրանց առկայությունը առավել բնորոշ է ձվարանների վաղաժամ անբավարարության համախտանիշին, բայց կարող է դիտվել նաև այնպիսի պաթոլոգիաների դեպքում, ինչպիսիք են պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, էնդոմետրիոզը և որոշ աուտոիմուն հիվանդությունները:
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
10000 դրամ