Հղիության ասոցիացված պլազմայի պրոտեին А (PAPP-A)
10000 դրամ
Նկարագիր
Հղիության հետ կապված պլազմայի А պրոտեինը (PAPP-A) պատկանում է ցինկ պարունակող ֆերմենտների խմբին: Հղիության ժամանակ այն մեծ քանակությամբ արտադրվում է պլացենտայի արտաքին շերտում գտնվող ֆիբրոբլաստների կողմից, ինչպես նաև հայտնաբերվում է մոր արյան մեջ՝ բարձրամոլեկուլային սպիտակուցային ֆրակցիայի տեսքով:
Պտղի պաթոլոգիաներով քրոմոսոմային խանգարումների ժամանակ արյան մեջ PAPP-A-ը նշանակալիորեն նվազում է հղիության 8-14 շաբաթում: Դաունի համախտանիշով PAPP-A-ը շատ ավելի ցածր է, քան սովորաբար: PAPP-A-ի մակարդակը մայրական շիճուկում ավելի է նվազում, եթե պտուղն ունի զարգացման մի քանի արատներով գենետիկ պաթոլոգիա (Կոռնելիա դե Լանգի համախտանիշ: 14-րդ շաբաթից հետո թեստը, որպես քրոմոսոմային շեղումների մարկեր կիրառելի չէ, քանի որ նրա մակարդակը հավասարված է նորմային։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
10000 դրամ