Կորտիզոլ թքում
7500 դրամ
Նկարագիր
Կորտիզոլը մակերիկամների կեղևի ստերոիդ հորմոն է՝ գլյուկոկորտիկոիդ հորմոններից ամենաակտիվը։ Ածխաջրային, սպիտակուցային, ճարպային նյութափոխանակության կարգավորիչ է, արտադրվում է մակերիկամների կեղևի խրձային հատվածի կողմից՝ ադրենոկորտիկոտրոպ հորմոնի (ACTH) վերահսկողության ներքո:
Թքի մեջ կորտիզոլի կոնցենտրացիան մեծապես կախված է օրվա ժամից՝ մաքսիմալ կոնցենտրացիան նշվում է առավոտյան ժամերին (սովորաբար առավոտյան 06:00-09:00), իսկ մինիմալը՝ երեկոյան: Կորտիզոլի մակարդակը կտրուկ բարձրանում է սթրեսային գործոնների ազդեցության տակ, ինչի շնորհիվ այն ստացել է «սթրեսի հորմոն» անվանումը։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
թուք (Salivette tube)
Հետազոտության նախապայմանները
• հանձնելուց 30ր առաջ չուտել, չխմել, չլվանալ ատամները, ծամոն չծամել
• հանձնելուց 5ր առաջ բերանը ողողել սառը ջրով, առանց ձեռքերով կպնելու տարայում գտնվող նյութը պահել բերանում՝ ծամելով մինչև 2ր, հետո թքել տարայի մեջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ