Էստրադիոլ
6000 դրամ
Նկարագիր
Էստրադիոլը կանանց օրգանիզմի հիմնական էստրոգենն է: Ձևավորվում է ձվարաններում (տղամարդկանց մոտ՝ ամորձիներում) և մակերիկամի կեղևում։ Էստրադիոլն ապահովում է կանանց առաջնային և երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, ապահովում է կանացի օրգանիզմի բնականոն գործունեությունը։
Այն նաև ապահովում է մաշկի առաձգականությունը, մազերի առողջ տեսքը և կանխում է կալցիումի հեռացումն օրգանիզմից: Էստրադիոլի մակարդակը փոխվում է դաշտանային ցիկլի ընթացքում. գագաթնակետը հասնում է մինչև օվուլյացիան, այնուհետև նրա մակարդակը զգալիորեն նվազում է:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ