Հակաֆոսֆոլիպիդային IgG
7500 դրամ
Նկարագիր
IgG դասի հակաֆոսֆոլիպիդային աուտոհակամարմիններ արտադրվում են բջջային թաղանթի կառուցվածքային բաղադրիչների՝ ֆոսֆոլիպիդների հակածինների դեմ։ Հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների հիմնական դերը կապված է արյան մակարդման գործընթացների խախտման հետ։ Հետազոտությունն օգտագործվում է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշման համար, որն արտահայտվում է կանանց մոտ հղիության կորստով: Տղամարդկանց մոտ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը հրահրում է ստորին վերջույթների երակների թրոմբոզի զարգացում, հաճախ հանդիսանում սրտի իշեմիկ հիվանդության բարդությունների և աթերոսկլերոզի այլ դրսևորումների պատճառ:
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ