Կոլագեն 1 դեգրադացիայի մարկեր (b-Cross Laps)
8000 դրամ
Նկարագիր
Կոլագենը սպիտակուց է, որը կազմում է ոսկրային հյուսվածքի հիմքը։ Այս մարկերի բարձր կոնցենտրացիաները խոսում են ոսկրային հյուսվածքի վերափոխման մասին: b-Cross Laps մակարդակը մեծ ախտորոշիչ նշանակություն ունի օստեոպորոզի ախտորոշման մեջ: Այս հետազոտությունն ունի առավելություն բուժման վերահսկման դեպքում, քանի որ չի պահանջում գործիքային հետազոտությունների իրականացում: Այս մարկերի մակարդակի վրա կարող են ազդել նաև ուղեկցող հիվանդությունները, ինչպիսիք են հիպերթիրեոզը, հիպերպարաթիրեոզը։
Ոսկրային հյուսվածքի ֆիզիոլոգիական վերափոխման ժամանակ արյան շիճուկում բարձրանում է b-Cross Laps-ի մակարդակը (օրինակ՝ տարեց հասակում կամ կոտրվածքների վերականգնման ժամանակ, երեխաների ինտենսիվ աճի ժամանակաշրջաններում):
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները չպետք է ուտեն նմուշառումից 30-40 րոպե առաջ
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ չպետք է ուտեն նմուշառումից 2-3 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
8000 դրամ