Բիոհասանելի տեստոստերոն
13000 դրամ
Նկարագիր
Բիոհասանելի տեստոստերոնը (կենսաբանորեն ակտիվ տեստոստերոն) հաշվարկվող ցուցանիշ է, որը թույլ է տալիս որոշել ակտիվ տեստոստերոնի կոնցենտրացիան՝ շրջելիորեն կապված ալբումինի հետ:
Բիոհասանելի տեստոստերոնի հիմնական կենսաբանական ազդեցությունը համարվում է ռեպրոդուկտիվ համակարգի օրգանների և հյուսվածքների, մկանային զանգվածի կանոնակարգման, սեռական վարքագծի և անգիոգենեզի վրա ազդեցությունը: Բիոհասանելի տեստոստերոնը ներառում է ալբումին, ընդհանուր տեստոստերոն և սեռական հորմոններ կապող գլոբուլին հետազոտությունները։
Մեթոդ
Հաշվարկային
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքներ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները չպետք է ուտեն նմուշառումից 30-40 րոպե առաջ
• 1-ից 5 տարեկան երեխաները՝ չպետք է ուտեն նմուշառումից 2-3 ժամ առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
13000 դրամ