Թիրեոպերօքսիդազի հակամարմիններ (Anti-TPO)
8000 դրամ
Նկարագիր
Թիրեոպերօքսիդազը ֆերմենտ է, որը գտնվում է վահանաձև գեղձի ֆոլիկուլային բջիջներում: Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների դեպքում օրգանիզմն արտադրում է հատուկ հակամարմիններ թիրեոպերօքսիդազի նկատմամբ (Anti-TPO): Դրա հետ կապված, Anti-TPO-ն օգտագործվում է աուտոիմուն թիրեոիդիտի ախտորոշման համար։ Նման հակամարմինների արտադրությունը սկսվում է, եթե օրգանիզմի իմուն համակարգը սեփական վահանաձև գեղձի հյուսվածքի վրա արձագանքում է որպես օտար նյութ:
Հակամարմինները կարող են վնասել գեղձը, առաջացնել նրա գործառույթների խանգարում և թիրեոիդիտի առաջացում։ Տվյալ հետազոտությունն օգտագործվում է՝ հաստատելու կամ հերքելու վահանաձև գեղձի հիվանդությունների աուտոիմուն բնույթը։ Նաև նրա արդյունքների հիման վրա ընտրվում է օպտիմալ թերապիա։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
8000 դրամ