Պարատհորմոն (PTH)
7500 դրամ
Նկարագիր
Պարաթիրեոիդ հորմոնը կամ պարատհորմոնը (PTH) արտադրվում է հարվահանագեղձերի կողմից, որոնք իրենցից ներկայացնում են վահանաձև գեղձին կից թերթիկաձև կառուցվածքներ։ Հարվահանաձև գեղձերի հիմնական գործառույթը պարատհորմոնի սինթեզն է։ Այս նյութը անփոխարինելի է արյան և ոսկորների կալցիումի և ֆոսֆորի պատշաճ փոխանակման համար։ Այսպես, պարատհորմոնը նպաստում է արյան շիճուկում կալցիումի բարձրացմանը: Հարվահանաձև գեղձերի կողմից պարատհորմոնի արտադրության ավելացմամբ նկատվում է հիպերկալցեմիա և հիպոֆոսֆատեմիա:
Արյան մեջ նկատվում է կալցիումի բարձր մակարդակ, այն ժամանակ, երբ ոսկրերում որոշվում է նրա պակասը, ինչի հետևանքով զարգանում է օստեոպորոզ: Միաժամանակ, անոթներում մեծանում է կալցիումի կուտակումը, ինչը հանգեցնում է դրանց կալցիֆիկացմանը, խաթարվում է աղիների պատերի անցանելիությունը։ Պարատհորմոնի պակասը հանգեցնում է նաև տարբեր օրգանների աշխատանքի փոփոխության։ Ամենից հաճախ, պարատհորմոնը որոշվում է նյութափոխանակության հիմնական մասնակիցների հետ միասին, մասնավորապես, միաժամանակ հետազոտվում են կալցիտոնինի, կալցիումի և ֆոսֆորի մակարդակները և վիտամին D-ն: Դա օգնում է ավելի ճշգրիտ որոշել խանգարումների մակարդակը և բացառել նմանատիպ այլ հիվանդությունները։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ