Մարդու խորիոնային գոնադոտրոպին ընդհանուր (hCG)
6000 դրամ
Նկարագիր
Մարդու խորիոնային գոնադոտրոպինը (hCG) գլիկոպրոտեին է, որը բաղկացած է α- և β-ենթաբաժիններից, արտադրվում է հղիության ընթացքում պլացենտայի սինցիոտրոֆոբլաստով: Աջակցում է դեղին մարմնի գոյությանը և նրա ֆունկցիոնալությանը, խթանելով իր կողմից մեծ քանակությամբ պրոգեստերոնի արտադրությունը: hCG-ի մեզում և արյան շիճուկում պարունակությունն աճում է հղիության առաջին օրվանից, որի վրա հիմնված է հղիության թեստերի մեծամասնությունը:
Բազմակի հղիության դեպքում hCG-ի մակարդակն ավելի բարձր է: hCG-ի դինամիկայի թեստը թույլ է տալիս եզրակացություն անել հաջող զարգացող հղիության մասին, այն կարող է նշանակվել, եթե կա հղիության դադարեցման սպառնալիք կամ կասկած: hCG-ի համար արյան անալիզն օգտագործվում է նաև մի շարք ուռուցքների հայտնաբերման (հիմնականում տրոֆոբլաստիկ) և դրանց բուժման արդյունավետությունը գնահատելու համար: Հորմոնի կոնցենտրացիան աճում է բեղմնավորման պահից, նրա գագաթնակետը հասնում է հղիության երկրորդ ամսում։ HCG-ն նպաստում է մի շարք հորմոնների սինթեզին, որոնք անհրաժեշտ են հղիության բնականոն զարգացման համար և պաշտպանում է երեխային մոր օրգանիզմի իմունային ռեակցիայից։ HCG-ի ռեֆերենս ցուցանիշները կախված են հղիության ժամկետից:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։ 14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ