Տափակաբջջային կարցինոմի անտիգեն (SCC)
12000 դրամ
Նկարագիր
SCC օնկոմարկեը սպիտակուց է, որը սինթեզվում է տափակ էպիթելից ծագում ունեցող ուռուցքային բջիջների կողմից (առաջին հերթին դա արգանդի վզիկի ուռուցքներն են): Այս սպիտակուցի կոնցենտրացիայի որոշումն օգնում է գնահատել բուժման արդյունավետությունը և օգտագործվում է հիվանդության հնարավոր ռեցիդիվների վաղ ախտորոշման համար:
Տափակաբջջային կարցինոման քաղցկեղի մի տեսակ է, որը կարող է զարգանալ ցանկացած էպիթելային հյուսվածք ունեցող օրգանում: Առողջ էպիթելիալ բջիջները սինթեզում են այս սպիտակուցի փոքր քանակությունն, ուստի այն արյան մեջ հասնում է միայն փոքր քանակությամբ: Կլինիկական բժշկությունը պարզել է ուղիղ համեմատական կապ SCC ուռուցքային մարկերի կոնցենտրացիայի և ուռուցքի չափի, ուռուցքային գործընթացի փուլի և ավշային հանգույցների վնասման միջև:
SCC անալիզն օգտագործվում է ոչ միայն էպիթելային ծագման չարորակ նորագոյացությունների դիֆերենցիալ ախտորոշման, այլև իրականացվող բուժման արդյունավետությունը գնահատելու և թերապևտիկ տակտիկայի ժամանակին շտկման համար:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
12000 դրամ