Հակա-եպԴՆԹ-ի հակամարմիններ
7500 դրամ
Նկարագիր
Anti-dsDNA հակամարմինները աուտոհակամարմիններ են, որոնք ուղղված են սեփական երկպարույր ԴՆԹ-ի դեմ, որոնք նկատվում են համակարգային կարմիր գայլախտի դեպքում: Հետազոտվում են այս հիվանդության ախտորոշման, ակտիվության գնահատման և բուժման վերահսկողության համար: Երբեմն Anti-dsDNA-ի աճը դիտվում է Շեգրենի սինդրոմի, սկլերոդերմիայի և ռևմատոիդ արթրիտի դեպքում և հազվագյուտ լյարդի ինֆեկցիոն ախտահարման ժամանակ (հեպ B, C, CM, ինֆեկցիոն մոնոնուկլեոզ):
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
երակային արյուն Clot-activatorM
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ