Դեհիդրոէպիանդրոստերոն-սուլֆատ շիճուկում (DHEA-S)
6000 դրամ
Նկարագիր
DHEA-S-ը թույլ արտահայտված ազդեցության անդրոգեն է, որը ձևավորվում է հիմնականում մակերիկամների կեղևում։ DHEA-S-ը պատասխանատու է սեռական հատկանիշների զարգացման և սեռական ֆունկցիաների պահպանման համար: Այս անալիզն առավել հաճախ նշանակվում է հիպերանդրոգենիզմի համար՝ 17-OH-պրոգեստերոնի հետ միասին, մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիան բացառելու համար: Անալիզը նշանակվում է նաև ամենորեայի, անպտղության, հիրսուտիզմի, տղաների մոտ վաղաժամ սեռական հասունացման և աղջիկների մոտ մասկուլինիզացիայի (արականացման) պատճառները պարզելու համար:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ