Ինսուլինանմնան աճի գործոն IGF
12000 դրամ
Նկարագիր
Ինսուլինանման աճի գործոնը (IGF) լաբորատոր ցուցանիշ է, որն անուղղակիորեն ցույց է տալիս աճի հորմոնի քանակը: Ինսուլինանման աճի գործոնը, ինչպես աճի հորմոնը (GH կամ սոմատոտրոպ հորմոն), անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն զարգացման համար, ներառյալ ոսկրային և մկանային հյուսվածքները: Ինսուլինանման աճի գործոնի (և հետևաբար՝ աճի հորմոնի) և՛ անբավարարությունը, և՛ ավելցուկը վտանգավոր են օրգանիզմի համար։ Երեխաների մոտ դեֆիցիտը հանգեցնում է աճի և զարգացման հետաձգման, մեծահասակների մոտ՝ ոսկրերի վատթարացման, մկանային ատրոֆիայի, տոկունության նվազման և լիպիդային կազմի փոփոխությունների։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն (Clot-Activator)
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 24 ժամից
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
12000 դրամ