Սեռական հորմոնները կապող գլոբուլին (SHBG)
7500 դրամ
Նկարագիր
Սեռական հորմոնները կապող գլոբուլինը (SHBG) սեռական հորմոնների տրանսպորտային (տեղափոխող) սպիտակուց է, սինթեզվում է լյարդում: Սեռական հորմոնները կապող գլոբուլինը տեղափոխում է տեստոստերոն, դիհիդրոտեստոստերոն, և ավելի քիչ՝ էստրադիոլ: SHBG-ն նաև կապում է փոքր քանակությամբ վահանաձև գեղձի հորմոնները և ինսուլինը: Ի սկզբանե, օրգանիզմը արտադրում է թվարկված հորմոններից ավելի շատ, քան հասնում է բջիջներին և հյուսվածքներին:
Հենց SHBG-ն է հանդիսանում այն տեղափոխողը, որը տեստոստերոնի մեծ մասը մատակարարում է օրգաններին: Կանանց մոտ էստրոգենները նպաստում են SHBG-ի արտադրությանը, իսկ անդրոգենները ճնշում են այն: Այդ իսկ պատճառով, տղամարդկանց մոտ SHBG-ն հայտնաբերվում է փոքր քանակությամբ, և, համապատասխանաբար, արյան մեջ որոշվում է տեստոստերոնի բարձր մակարդակ։ Արյան շիճուկում SHBG-ի ուսումնասիրությունը սովորաբար ներառվում է սեռական օրգանների դիսֆունկցիայի կոմպլեքս հետազոտության մեջ: Ընդ որում, հիվանդները կարող են բողոքել դաշտանային ցիկլի խախտումներից, ակնեից, քրտնարտադրության և քաշի ավելացումից, մազաթափությունից, ալոպեցիայից և անպտղությունից:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
7500 դրամ