Ֆոլիկուլախթանիչ հորմոն (FSH)
6000 դրամ
Նկարագիր
Ֆոլիկուլախթանիչ հորմոնը (FSH) գոնադոտրոպ հորմոն է: Արտադրվում է հիպոֆիզի առաջնային բլթի բջիջներով։ FSH-ի ազդեցությամբ տեղի է ունենում սեռական հորմոնների սինթեզ և ֆոլիկուլների զարգացում (կանանց մոտ), սերմնատար ծորանների աճ և սպերմատոգենեզ (տղամարդկանց մոտ): FSH-ի գագաթնակետը հասնում է օվուլյացիայից առաջ:
FSH-ը կարևոր նշանակություն ունի դաշտանային ցիկլի խանգարումների և/կամ անպտղության հետ կապված վիճակների, ինչպես նաև ձվարանների վաղաժամ անբավարարության ախտորոշման համար: Սովորաբար նշանակվում է LH-ի և այլ հորմոնների հետ համատեղ: Կանանց օրգանիզմում հորմոնը խթանող ազդեցություն ունի ձվարանների ֆոլիկուլների հասունացման վրա և մասնակցում է էստրոգենի արտազատմանը: Նրա ազդեցության տակ տեղի է ունենում դաշտանային ցիկլի առաջին փուլը:
Որոշակի պահի հորմոնի մակարդակը կտրուկ բարձրանում է, նրա ազդեցությամբ հասուն ֆոլիկուլը պատռվում է, և նրանից արտազատվում է ձվաբջիջը: Տղամարդկանց օրգանիզմում FSH-ն նույնպես առկա է և կատարում է մեծ թվով գործառույթներ։ Այս հորմոնը մասնակցում է սերմնատար ծորանների զարգացմանը, ազդում տեստոստերոնի մակարդակի վրա, խթանում է սերմի ձևավորմանը և դրա հասունացմանը:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի։
6000 դրամ