Պրոգեստերոն թքում
8000 դրամ
Նկարագիր
Պրոգեստերոնը կանացի սեռական հորմոն է՝ «հղիության հորմոն»: Արտադրվում է դեղին մարմնի կողմից և փոքր քանակությամբ սինթեզվում է մակերիկամների կեղևում։ Արյան մեջ պրոգեստերոնի կոնցենտրացիան աճում է օվուլյացիայից հետո և նվազում մինչև դաշտանային ցիկլի ավարտը։
Հղիության ժամանակ պրոգեստերոնի արտադրման հիմնական ֆունկցիան կատարում է ընկերքը։ Հենց պրոգեստերոնն է պահպանում հղիությունը, իսկ նրա պակասի դեպքում աճում է միոմետրիումի տոնուսի զարգացման և հղիության ընդհատման ռիսկը: Պրոգեստերոնի հիմնական մասը արյան մեջ գտնվում է սպիտակուցների հետ կապված վիճակում և միայն 1-2%-ն է ազատ վիճակում և մասնակցում է էնդոկրինի կարգավորմանը։ Ազատ պրոգեստերոնի որոշումը թքում թույլ է տալիս ճիշտ գնահատել նրա ակտիվ մասի քանակը։
Մեթոդ
ԻՖԱ
Կենսանմուշ
թուք (Saliva tubes)
Հետազոտության նախապայմանները
• հանձնելուց 30ր առաջ չուտել, չխմել, չլվանալ ատամները, ծամոն չծամել
• հանձնելուց 5 ր առաջ բերանը ողողել սառը ջրով
• թուքը հավաքել 2 էպենդորֆում
Իրականացման ժամանակացույց
Թեստի արդյունքը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
8000 դրամ