ԹՏՀ-ռեցեպտորի հակամարմիններ (Anti-rTSH)
12000 դրամ
Նկարագիր
ԹՏՀ-ռեցեպտորի հակամարմինները (Anti-rTSH) աուտոհակամարմինների կոմպլեքս է, որն արտադրվում է հիպերթիրեոիդային վիճակներում թիրեոտրոպ հորմոնի ռեցեպտորների համար (դիֆուզ տոքսիկ խպիպ, Գրեյվսի հիվանդություն, աուտոիմուն թիրեոիդիտ): Հնարավոր է նաև հայտնաբերել Anti-rTSH ենթասուր թիրեոիդիտի, Հաշիմիտոյի հիվանդության ժամանակ և վահանաձև գեղձի գործառույթների տրանզիտորային խանգարումներով նորածիններ մոտ, որոնց մայրերի մոտ հիպերթիրեոիդ վիճակներ կան:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
12000 դրամ