Օստեոկալցին
10000 դրամ
Նկարագիր
Օստեոկալցինը ոսկրային հյուսվածքի ամենակարևոր ոչ կոլագենային, վիտամին K-կախյալ սպիտակուցն է, կապում է կալցիումը և հիդրօքսիապատիտները:
Սինթեզվում է օստեոբլաստների կողմից, հիմնականում ընդգրկված է ոսկրային հյուսվածքի մատրիցում, արյան մեջ առկա է օստեոկալցինի 10-40%-ը։ Օստեոկալցինի արյան անալիզը համարվում է ոսկրային հյուսվածքի ձևավորման ինֆորմատիվ ցուցանիշ: Արյան մեջ օստեոկալցինի մակարդակը բնութագրվում է օրվա մեջ զգալի տատանելությամբ, աճում է տարիքի հետ մեկտեղ:
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները չպետք է ուտեն նմուշառումից 30-40 րոպե առաջ
• 1-5 տարեկան երեխաները չպետք է ուտեն նմուշառումից 2-3 ժամ առաջ
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
10000 դրամ