Պրոլակտին
6000 դրամ
Նկարագիր
Պրոլակտինը գոնադոտրոպ հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի առաջնային բլթի բջիջների կողմից: Պրոլակտինի ազդեցության տակ տեղի է ունենում կաթնարտադրությունը, կրծքագեղձի աճն ու զարգացումը: Պրոլակտինը կարևոր նշանակություն ունի դաշտանային ցիկլի խանգարումների և/կամ անպտղության ախտորոշման համար:
Սովորաբար նշանակվում է այլ հորմոնների հետ համատեղ: Պրոլակտինի արյան անալիզն անհրաժեշտ է հանձնել առավոտյան և անալիզի հանձնման նախօրեին և հետազոտության օրը խորհուրդ է տրվում խուսափել սթրեսից: Լակտոգեն հորմոնը մեծ քանակությամբ սինթեզվում է հղիության ընթացքում և հետծննդյան շրջանում։
Մեթոդ
ԻՔԼԱ (ICLA)
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• նախընտրելի է հանձնել անոթի կամ 3-4 ժամ կերած չլինել թեստից առաջ
• խուսափել էմոցիոնիալ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից՝ թեստից 24 ժամ առաջ
• նշանակող բժշկի հետ համաձայնեցնել, թե դաշտանային ցիկլի որերորդ օրը հանձնել
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
6000 դրամ