ԲԽ լիպոպրոտեիններ
1500 դրամ
Նկարագիր
Բարձր խտութան լիպոպրոտեինները (HDL) միացություններ են, որոնք բաղկացած են լիպիդներից (ճարպերից) և սպիտակուցներից: Նրանք ապահովում են ճարպերի վերամշակումն ու հեռացումն օրգանիզմից, այդ պատճառով նրանց անվանում են "լավ խոլեստերին": HDL-ը կազմում է արյան ընդհանուր խոլեստերինի (խոլեստերոլի) մոտ 30%-ը։ ԲԽ լիպոպրոտեիդների անալիզն իրականացվում է պլանային պրոֆիլակտիկ զննման ժամանակ կամ ընդհանուր խոլեստերոլի բարձրացման դեպքում՝ որպես լիպիդային պրոֆիլի մաս:
Մեթոդ
էնզիմատիկ, կոլորիմետրիկ
Կենսանմուշ
Երակային արյուն Clot-Activator
Հետազոտության նախապայմանները
• առավոտյան քաղցած՝ առնվազն 8 -12 ժ
• ջուրը՝ առօրյա կարգով
• նախօրեին խուսափել սննդային չարաշահումից
• բացառել սննդակարգից ճարպային մթերքները՝ թեստից 24 ժամ առաջ
• բացառել սննդակարգից ալկոհոլը՝ թեստից 24 ժամ առաջ
• ԿՏ, մամոգրաֆիա և ճառագայթային հետազոտություններից պետք է անցնի 2-3 օր
• մինչև 1 տարեկան երեխաները՝ նմուշառումից 30-40 րոպե առաջ չպետք է ուտեն
• 1-5 տարեկան երեխաները՝ նմուշառումից 2-3 ժամ առաջ չպետք է ուտեն
Իրականացման ժամանակացույց
Թեստը մինչև ժամը 14:00 հանձնելու դեպքում, արդյունքը՝ տվյալ օրը 17։30։
14։00-ից հետո՝ հաջորդ օրվա ընթացքում։
* Նմուշի ընդունման վերջնաժամկետները և պատասխանների հասանելիությունը կարող են տարբերվել՝ ըստ մասնաճյուղերի
1500 դրամ